Թոշակները ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ․ Բաբկեն Թունյան
Թոշակները ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։
Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5…
Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։
Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է։
Թոշակները ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»։