Թոշակառուն հանձնել է հազվագյուտ խմբի 200 լ արյուն
Թոշակառուն հանձնել է հազվագյուտ խմբի 200 լ արյուն։
62-ամյա տղամարդը 40 տարի առաջ դոնոր է դարձել: Յուրի Մարտինովը միակ մարդն է Ռուսաստանում, ով իր հազվագյուտ 4-րդ բացասական խմբի արյունը հանձնում է արդեն ավելի քան 40 տարի։ Նա 411 անգամ ընդհանուր առմամբ հանձնել է 200 լիտր արյուն:
Առաջին անգամ նա արյուն հանձնել է 1969 թվականին՝ Վոլգոգրադում Химпром գործարանում տեղի ունեցած վթարից հետո, երբ նրա երկու գործընկերները կյանքի ու մահու կռիվ էին տալիս, և արյունը փրկել է նրանց կյանքը: Շուրջ կես դար է՝ Մարտինովն աշխատում է այդ գործարանում:
«Այդ ժամանակվանից չեմ կարողանում կանգ առնել: Հասկանում եմ, որ արյան յուրաքանչյուր կաթիլը կարող է ոսկու քաշ ունենալ,- Life News-ին ասել է դոնորը:
Մարտինովը գործարանում դոնորական շարժում է բացել: Նա ստացել է «պատվավոր դոնորի» և «հերթապահ դոնորի» կոչումներ:
Յուրի Մարտինովը պատրաստվում է փաստաթղթեր ներկայացնել՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: