Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Փաշինյանը՝ մաքսատան աշխատակցի մասին
Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ ․․․ այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատման դիմում գրելուն՝ ասեց․
«Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ։ Թող չգրեր դիմում։ Ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական համակարգում։
Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը բարձրացող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան եղել է այդ օրվա միջադեպը։ Այն տեղեկությունը, որ ես ստանում եմ, ամբողջ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն։ Ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է։
«Անընդհատ խոսում են քաղաքացու մասին, սակայն քաղաքացու մասին չէ խոսքը, խոսքը ուսադիր կրող, զինվորական կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է։ Եթե ուսադիր կրող մարդը պետական դրոշի նկատմամբ կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին», – եզրափակեց նա։