«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի». Հովհաննես Ազոյան
«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի». Հովհաննես Ազոյան
Համացանցում բուռն քննարկում են դերասան Հովհաննես Ազոյանի աղմկահարույց գրառումը: Անդրադառնալով այդ քննարկումներին Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։
Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»:
Նշենք, որ քիչ առաջ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ սոցցանցային իր պաշտոնական էջում իրենց ընտանիքի ճամփորդությունից հրապարակած լուսանկարի տակ անգլերենով գրել էր.
«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։