Մամուլ

Թող Ամենակարող Աստված երկնային արքայությանը արժանացնի և իր լույսերի մեջ պահի քեզ, փոքրիկ հրեշտակ

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի տնօրինությունը․

«Խորը ցավով տեղեկացանք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է մեր դպրոցի 2-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Լիկա Ռուբենի Մալխասյանը։

Դպրոցի տնօրենությունը, ողջ անձնակազմը, աշակերտական և ծնողական կազմը մեծ ցավ են ապրում այս անդառնալի կորստի համար և ցավակցում ծնողներին, հարազատներին, ընկերներին։

Թող Ամենակարող Աստված երկնային արքայությանը արժանացնի և իր լույսերի մեջ պահի քեզ, փոքրի՜կ հրեշտակ»։

Նշենք, որ հունիսի 8-ին տատիկի և պապիկի հետ ավտոմեքենայով Հրազդան գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկա Մալխասյանն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքից էր։

Կիսվել