Մամուլ

Թոխմախի գերեզմանոցում Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերի մասնակցությամբ ռազբորկա է եղել

Թոխմախի գերեզմանոցում Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերի մասնակցությամբ ռազբորկա է եղել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են,որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։

Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։ Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ 2-րդ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։

krakocner razborka

Ժամանում են նաև ոստիկանության քրեագիտական վարչության քրեագետները։  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։

Դեպքի վայրի զննությամբ քննչներն առգրավել են հայտնաբերված ավտոմատը, ատրճանակը, կրակված պարկուճները, «բարսետան»։  Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 2-րդ մասի և 34-104 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։

Կիսվել