Թշնամու երկու անկոչ հյուր ԱԹՍ-ները քիչ առաջ ցած ընկան` մեր տղաների վարպետության շնորհիվ
Թշնամու երկու անկոչ հյուր ԱԹՍ-ները քիչ առաջ ցած ընկան` մեր տղաների վարպետության շնորհիվ
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Թշնամու երկու անկոչ հյուր ԱԹՍ-ները քիչ առաջ ցած ընկան` մեր տղաների վարպետության շնորհիվ։
Փա ՛ռք Հայոց Բանակին»:
Նշենք, որ քիչ առաջ տեղեկացանք, որ Հադրութի գյուղերի անտառների հատվածում ջախջախվել են դիվերսիոն խմբեր, որոշները թողնելով մեքենաներ, փախել են։
«Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակառակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:
Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են», ասված է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մեջ։