Թշնամիները գիտեն՝ Թուրքիայի դեմ ոչ մի քայլ չի լինի․ Մևլյութ Չավուշօղլու
«Թուրքիայի Հանրապետությունն իր 100-ամյակին վերադառնում է իր հիմնական արժեքներին»։
Այդ մասին Անթալիայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, այսօր թե՛ բարեկամները և թե՛ թշնամիները գիտեն, որ տարածաշրջանում Թուրքիայի դեմ ոչ մի քայլ չի արվելու։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում թյուրքական աշխարհի ամբողջականությունը վերականգնելու համար՝ ուժեղացնելով թուրքական պետությունների կազմակերպվածությունը:
Մենք միավորում ենք Արևելյան Միջերկրական ծովը թուրքական աշխարհի հետ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անդամակցության գործընթացում»,- ասել է նա։