ՄամուլՏեսանյութ

Թիվ 65 ավտոբուսի վարորդն իջեցրեց գումար չունեցող տղային

Թիվ 65 ավտոբուսի վարորդն իջեցրեց գումար չունեցող տղային

Oragir.news-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել թիվ 65 ավտոբուսում։ Վարորդն ավտոբուսից իջեցրել է երիտասարդ մի տղայի, ով վճարում չէր կատարել, քանի որ գումար չուներ։

Չնայած մյուս ուղևորները պատրաստակամություն հայտնեցին տղայի փոխարեն վճարել, այնուամենայնիվ նա արդեն իջել էր ավտոբուսից և չհամաձայնեց վերադառնալ։

Տղային իջեցնելուց հետո ուղևորները սկսեցին վիճել վարորդի հետ՝ նրա արարքն անընդունելի համարելով և հիշեցնելով, որ վերջինիս պարտականությունը միայն վարելն է, իսկ չվճարող քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու իրավունք չունի։

Այնուհետև ուղևոր ներկայացող մի քաղաքացի, ով հավանաբար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից էր, սկսեց վիճել վարորդին քննադատող ուղևորների հետ՝ ասելով․ «Չունի, թող ոտով քայլի, մենք ոնց ենք ոտով քայլել»։

Մանրամասները՝ տեսանյութում