ՄամուլՏեսանյութ

Թիվ 253 երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 7 վիրավոր

Թիվ 253 երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 7 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր գեղի – Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ եթե սովետական տարիներին կար լուսացույց, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո լուսացույցները հանեցին ու արձանագրվեց ավտովթարների աճ,այդ թվում՝ ողբերգական։

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները խնդրանքով դիմում էին պատկան մարմիններին՝ ասելով. «Խոստացաք, որ այստեղ կտեղադրվեն լուսացույցներ, բայց արդեն երկար ու ձիգ ամիսներ է՝ կարծես թե սայլը տեղից չի շարժվում»: 

Կիսվել