Մամուլ

Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջև

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին Մ․ Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ երեխաներից մեկին հարվածներ են հասցրել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ համայնքային ոստիկան Մելիքջանյանը պարզել է, որ ապրիլի 8-ին ժամը 09։15-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանություն է եղել Երևանի բնակիչներ 13-ամյա Մ․  Մ․-ի, 13-ամյա Գ․ Ա․-ի, 13-ամյա Մ․ Մ․-ի, 14-ամյա Է․ Թ․-ի և 13-ամյա Մ․ Մ․-ի միջև, ինչի ժամանակ Մ. Մ․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել համադասարանցու հասցեին և հարվածել:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։