ՄամուլՏեսանյութ

Թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր։

Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին,  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների արդյունքում մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը եւ ես ուզում եմ բոլորիս, այնուամենայնիվ շնորհավորել մեր հաղթանակների առթիվվ, մեր ժողովուրդը աշխատանքով ու միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը»,-ասաց նա։

Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը համոզված է, որ «թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա։ Դրան հասնելու համար պետք են բանակցություններ, բայց  ըստ նրա՝ այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները»։

«Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել