Մամուլ

«Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին»

«Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի միջով անցար։

2014-2016 դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր՝ կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։

Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։

Պատերազմից հետո որպես սպա մնացիր զինված ուժերում։ Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։

Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի»։

Կիսվել