Թեհրանն ու Թավրիզը ռմբակոծության տակ են
Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հունիսի 20-ի առավոտյան հարձակվել են Իրանի ռազմական ենթակառուցվածքների վրա Իրանի Թավրիզի և Քերմանշահ շրջաններում, հաղորդել է ԻՊՈւ մամուլի խոսնակի գրասենյակը։ Հայտարարության համաձայն՝ հարվածները թիրախավորել են 35 ռազմական թիրախ։
«ԻՊՈւ-ի ավելի քան 25 կործանիչներ հարվածել և չեզոքացրել են հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 35 օբյեկտ», – ասվում է ԻՊՈւ-ի պաշտոնական Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ տեղեկությունների, իսրայելական ուժերը հարձակվել են Արդաբիլում հրթիռային կայանքի և Թեհրանում բնակելի շենքի վրա։
Bavnews.am-ի աղբյուրների համաձայն՝ Իրանում ոչնչացվել են բազմաթիվ ռազմական կառույցներ, պահեստներ, զինանոցներ և այլն, ինչպես նաև սպանվել բարձրաստիճան ռազմական ղեկավարներ:
