«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը». Արսեն Թորոսյան
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը. Արսեն Թորոսյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։
«Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։
Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։
Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։
Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»։