ԱշխարհՏեսանյութ

Թբիլիսիում ցուցարարները թույլ չեն տալիս նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրումը. Տեսանյութ

Թբիլիսիում ցուցարարները թույլ չեն տալիս նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրումը։

Թբիլիսիի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել սկանդալային ֆիլմի ցուցադրման պատճառով։ Ուլտրաազգայնականները հարձակվել են «Վրաստանի հանրապետական կուսակցության» առաջնորդ, ընդդիմադիր Դավիթ Բերձենիշվիլիի վրա: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Վրաստանը։

Ոլտրաազգայանականները հարձակվել են ԼԳԲՏ հանրության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կուսակցության ղեկավարի վրա, միջադեպին խառնվել են ոստիկանները։

Մինչ այդ ցուցարարները պիրոտեխնիկա էին նետել ոստիկանների վրա եւ փորձել էին ճեղքել իրավապահների շարքը։ Միջադեպի վայր էր բերվել հատուկ նշանակության ջոկատ։

Ծեծկռտուքների ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, կան կալանավորվածներ։ Անկարգությունների ժամանակ նաև ոստիկանական մեքենա է վնասվել։ 

Ցուցարարների մեջ կան հոգեւորականներ, որոնք մոմերը ձեռքներին աղոթքներ են կարդում։

Կիսվել