Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայ ամուսիններ են մահացել
Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայ ամուսիններ են մահացել
Թբիլիսիում վերելակի անսարքության պատճառով հայ ամուսիններ են զոհվել: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի բնակելի թաղամասում՝ Վազիսուբանիում։ Տղամարդն ընկել է վերելակի հորանը, իսկ կինը իջել է ցած՝ օգնելու նրան։
Այդ պահին վերելակը սկսել է աշխատել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը` զույգի 4-ամյա որդու աչքի առաջ։
Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։
Բնակիչները կատարվածի համար մեղադրում են քաղաքային իշխանություններին։ Ըստ նրանց՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց լրացել է, իսկ վերելակը գտնվում էր վթարային վիճակում։
Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրենց չեն դիմել՝ վերելակը վերանորոգելու խնդրանքով։