Աշխարհ

Թբիլիսիում շարունակվում է բողոքի ակցիաները. ուղիղ

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի աջակիցներն հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում և վերսկսել բողոքի ցույցերը։

Երեկ երեկոյան խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ցուցարարի: Այդ մասին հայտնել է գերատեսչության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

Կիսվել