Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով
Մթածմինդա բարձունքի վրա գտնվող հեռուստաաշտարակն ունի 275մ բարձրություն։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է`
«Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն հայտնելու նպատակով Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է թուրքական դրոշի գույներով։
Այս պայքարում ձեր կողքին ենք։ Հավատում ենք, որ միասնաբար հաղթահարելու ենք այս համաճարակը։ Վրաստանն այս ուղերձը հղում է թուրք ժողովրդին»։