Թափառող շները հարձակվել են 84-ամյա կնոջ վրա․ նա «Արմենիա» ԲԿ-ում մահացել է
Թափառող շները հարձակվել են 84-ամյա կնոջ վրա․ նա «Արմենիա» ԲԿ-ում մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունիսի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 84-ամյա Սոֆիկ Բզնունին, որը «Աշտարակ» ԲԿ էր տեղափոխվել հունիսի 7-ին «շան կծած վերքեր, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, որոնք պարզել են, որ հունիսի 7-ին՝ ժամը 10։30-ի սահմանում, Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել Ս. Բզնունին, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա, ինչի հետևանքով էլ պատճառվել են վնասվածքներ։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։