Թատրոնում դեկորացիան ընկել է դերասանի վրա․ նա մահացել է (Տեսանյութ)
Թատրոնում դեկորացիան ընկել է դերասանի վրա․ նա մահացել է
ՌԴ-ի Մեծ թատրոնում «Սադկո» օպերայի ժամանակ դեկորացիան ընկել է դերասանի վրա, որի հետևանքով նա մահացել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Դեկորացիան օպերայի ժամանակ ընկել է բեմի վրա, դերասանը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ներկայացումը Մեծ թատրոնում չեղյալ են հայտարարել արտակարգ պատահարից հետո։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը։
Զոհվածը թատրոնի դերասան Եվգենի Կուլեշն է, որը ծնվել է 1983 թվականին, ճշտել է իրավապահ մարմինների աղբյուրը: «Սադկո» օպերայում նա տեղաշարժում էր բեմի վրա գտնվող գահը, այդ ժամանակ պետք է սկսեր իջնել դեկորացիան։ Ինքը ՝ արտիստը, պետք է առաջ անցներ՝ դեպի հանդիսատեսը։
Տեսանյութը ստորև