ՏեսանյութՇոու-բիզնես

Թանկարժեք մեքենա եմ նվեր ստացել, տուն են առաջարկել, հրաժարվել եմ. Լիլիթ Կարապետյան

Այս մասին Հերմինե Ստեփանյանի «Հերմինե դիալոգ» հաղորդաշարի շրջանակներում խոսել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Նա պատմել է, որ 9 տարեկան էր, երբ հայրը հեռացավ կյանքից:

«Ես թույլ չեմ տվել ինձ սիրահետող ինչ-որ մարդ ինձ նվերներ անի, նույնիսկ մեքենա եմ նվեր ստացել՝ բավականին թանկարժեք, նույնիսկ ինձ տուն են առաջարկել նվիրել: Այսինքն, եթե ես տեսակով այսպիսին չլինեի, ես հիմա մի բիզնես չէ, մի քանի բիզնեսներ կունենայի, տներ կունենայի:

Որդուս խոսք եմ տվել, որ 4 տարվա ընթացքում պիտի անեմ ամեն ինչ, որ տնտեսելով՝ մոտ 400 քմ հողակտոր ունենամ, փոքրիկ 2 հարկանի տուն կկառուցենք, լողավազան փոքրիկ կունենանք: Դա ինձ համար անհասանելի երազանք է այս պահին: Բայց դա իմ տեսակն է, ես եմ որոշել, որ այսպես պիտի ապրեմ:

Ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել, մերժել եմ բոլոր կողքից եկող նվերները: Ես միայն նվեր ընդունել եմ իմ հարազատների կողմից»։

Կիսվել