Թանկարաժեք ու մգեցված ապակիներով «BMW»-ն տեղափոխվեց «պլաշչակդա»․ մեքենայում «Ճվճվ Արոյի» անուղղելի որդիներից «Սերժուլիկն» էր
Թանկարաժեք ու մգեցված ապակիներով «BMW»-ն տեղափոխվեց «պլաշչակդա»․ մեքենայում «Ճվճվ Արոյի» անուղղելի որդիներից «Սերժուլիկն» էր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը ծառայության ընթացքում նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։
Տեղում, պարեկների հետ կանգնեցնում է նշված ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։
Պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան էլ՝ հատուկ պահպանվող տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։