Շոու-բիզնես

Թամար Կապրելյանը` «Դեպի Եվրատեսիլ»-ին իր մասնակցության և երգի ընտրության մասին

Երգչուհի Թամար Կապրելյանին Հայաստանում ճանաչեցին դեռ 2015 թվականին, երբ «Genealogy» խմբի կազմով մասնակցեց «Եվրատեսիլին»: Այս տարի Թամարը որոշել է հայտ ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագծին` ներկայացնելով իր հեղինակային երգը:

«Թույն արի». այսպես է կոչվում նրա հեղինակային երգը, որը հանկարծակի ծնված սիրո մասին է: Ինչպես Թամարն է նշել BlogNews.am-ի հետ զրույցում, այս երգն իր համար ժանրային առումով նորություն է. «Շատ օրգանական էր, մենք գրեցինք մի հրաշալի երգ, որը համապատասխանում է «Եվրատեսիլի» ֆորմատին, և որոշեցինք մասնակցել ծրագրին: Մեր առաջնային և գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանում եղած տաղանդը»:  

Tamar Kaprelian

 

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Կիսվել