Թալիբները նստել են կարապների տեսքով նավակներ
Թալիբները նստել են կարապների տեսքով նավակներ
Թալիբները հոգնել են և գնացել են հանգստանալու զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բանդի Ամիր լճում: Նրանք նստել են կարապների տեսքով նավակներ՝ առանց բաժանվելու նռնականետերից։
Այս մասին իր թվիթերյան էջում հրապարակել է արտասահմանցի լրագրողը։
Նշենք, որ վերջերս էլ համացանցում հրապարակվել էր կադրեր, որտեղ թալիբները զվարճանում էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի զբոսայգիներում: