ՄամուլՇոու-բիզնես

Երևանում թալանել են հայտնի բլոգեր «222 Lava»-ի տունը. տակն ու վրա են արել ամեն ինչ

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «222 Lava»-ի տունը։

Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ը հայտնում է, որ թալանել են 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «222 Lava» մականվամբ Էրիկ Շահբազյանին և նա Հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։

Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն են մտել բակի կողմից։

222 lava tun
222 lava tun 2