Մամուլ

Թալանել են «Հայէկոնոմբանկի» կառավարիչի և HSBC բանկի ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները

Թալանել են «Հայէկոնոմբանկի» կառավարիչի և HSBC բանկի ռիսկերի ղեկավարի ավտոմեքենաները

Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ի ոստիկանության Նոր-Նորքի բաժին դիմած, Երևանի բնակիչ Հենրիկ Թադևոսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 7-ի 15:00-ից մինչև հունվարի 8-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մոլդովական փողոցի 1-ին շենքի բակում կայանված Nissan մակնիշի 99 PT 989 համարանիշները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն դիմած Հ. Թադևոսյանը դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչ:

թալանել ավտոմեքենաներ

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Արաբկիրի ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ, Դավիթ Առաքելյանի ահազանգի փաստով:

Վերջինս հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:15-ից մինչև 11:50-ն ընկած ժամանակահատվածում Սունդուկյան փողոցի 19 շենքի բակում կայանված, իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած իրավապահներին Դ. Առաքելյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «HSBC բանկ» ՓԲԸ-ում` բանկային ռիսկերի ղեկավար:

Կիսվել