Ըստ ռուսական 1-ին ալիքի տրամաբանության՝ Քոչարյանին կալանավորել են, որ Նիկոլը հողերը հանձնի
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ՌԴ Առաջին ալիքի անդրադարձը. «Բա։ Քիմիական սերը տըհե պյան ա, ում դիպչում է՝ խելքները թռցնում են։ Ըստ ռուսական 1-ին ալիքի «կուռ» տրամաբանության՝ քոչին կալանավորել են, որ Նիկոլը հողերը հանձնի, հասարակության զայրույթը շատ չլինի։
Այսինքն, էս զառանցանքը բլթացնում են ու էնքան հմայված են իրենց հայտնագործած էշությամբ, որ նույնիսկ չեն հասկանում՝ ուղղակիորեն սատկացնում են իրենց թանկագին Ռոբերտ ՍեդՌակովիչ Կաչառյանին։
Ավելի պարզ. ասում են՝ Հայաստանի ժողովուրդն էնքա՛ն է ատում ամբաստանյալին, էէէէն աստիճանի է ատում, որ նրան կալանավորելու դիմաց պատրաստ է չնկատել հողերի հանձնումը»։