Մամուլ

Ընտրություններին մասնակցում ենք միայն Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար. Արթուր Վանեցյան

Իմ նպատակը պատգամավոր դառնալը չէ, իմ նպատակը ԱԺ-ում խմբակցություն ունենալը չէ, իմ նպատակն է այս իշխանությունից ազատվելը, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերին։

Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը և ինքը ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար։

«Վստահ եմ, որ կկարողանանք ու հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր հիմնական ուժերի ճիշտ համագործակցությունը։ Եթե չլինի այդ համագործակցությունը, և բոլորը միայն իրենց շահով ու իրենց ամբիցիաներով առաջնորդվեն, որևէ օգուտ չենք ունենալու։

Վստահ եմ, որ այդպես չի լինի, ու գիտեմ, որ ընդդիմադիր հիմնական խաղացողները, գոնե այս փուլում, շատ միասնական են ու աշխատում են մի նպատակի համար»,- նշել է նա: