Մամուլ

Ընտանիքով գնում էին Ռուսաստան․ վթարից մահացած 2 անչափահաս երեխաներին վաղը կհուղարկավորեն

Ընտանիքով գնում էին Ռուսաստան․ վթարից մահացած 2 անչափահաս երեխաներին վաղը կհուղարկավորեն

«Մեքենայով մեկնում էին Ռուսաստան։ Ամսի 19-ին եկել էին Հայաստան հանգստանալու, իրենց հարազատներին տեսնելու։ Վերադառնալու ճանապարհին է դեպքը եղել։ Մեր մեքենան իր ճանապարհով գնալիս է եղել, եկել, հետևից են հարվածել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վթարի զոհ դարձած ընտանիքի ազգականներից մեկը։

Ազգականը նաև հայտնեց, որ այս պահին ընտանիքի մյուս 3 անդամների վիճակը բավարար է։

«Հոր, մոր և 4 տարեկան աղջկա առողջական վիճակի դրական փոփոխություն կա։ Վթարից հետո երեքն էլ կոմայի մեջ են եղել, սակայն հիմա, փառք Աստծո՝ դրական փոփոխություն է նկատվում։

Հուղարկավորությունը վաղն է լինելու, Գորիս քաղաքում։ Հուղարկավորությունը մեկ օր հետաձգվել է, որ հայրը գոնե կարողանա մասնակցել արարողությանը»,- հայտնեց ազգականը։

erasx mer avtovtar

Ավելի վաղ Oragir.News-ը պարզել էր, որ վրաերթի ենթարկված ընտանիքի անդամները հաշվառված են Գորիս քաղաքում, սակայն բնակվում են Ռուսաստանի դաշնությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 2 անչափահաս երեխաները տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Կիսվել