Խոհանոց

Ընկույզով արքայական տորթ, որը պատրաստվում է առանց ալյուրի

Ընկույզով արքայական տորթ, որը պատրաստվում է առանց ալյուրի

Այս տորթը իրոք որ արքայական է: Այն ունի չափազանց նուրբ համ, որը հիշեցնում է ”Snickers” – ի համ: Այս արքայական տորթի բաղադրատոմսը շատ հեշտ է, քանի որ այն ինչ պետք է պատրաստելու համար, կա ցանկացածի տանը:

Բաղադրիչները՝

Ձու – 10 հատ

Շաքարի փոշի – 240գր

Ընկույզ – 500գր

Օսլա – 2ճ.գ

Կակաո – 2ճ.գ

Շաքարի փոշի – 160գր

Կոնյակ – 1ճ.գ

Կաթ – 100մլ

Կարագ – 200գր

Պատրաստման եղանակը՝

Սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը լցնել խորը ամանի մեջ, վրան ավելացնել շաքարի փոշին և ծփել:

Ավելացնել օսլան սպիտակուցի մեջ և զգուշորեն խառնել:

Ընկույզը մաքրել և ավելացնել սպիտակուցի մեջ:

Այնուհետտև այս զանգվածը տեղապոխել գազոջախ և 180-120 աստիճանի տակ եփել:

Ինչպես պատրաստել արքայական տորթի կրեմը՝

Ամանի մեջ լցնել 200գր կարագ, հարիչով հարել այն:

Առանձին տարայի մեջ խառնել շաքարի փոշին և դեղնուցը, հարել հարիչով:

Ձվի զանգվածի մեջ քիչ-քիչ ավելացնել կաթ և խառնել: Զանգվածը ավելացնել թավայի մեջ, դնել գազի վրա և եփել ցածր կրակի վրա, թույյլ չտալով որ այն եռա: Հենց առաջ գան առաջին պղպջակները, վերցրեք այն կրակից և թողեք որ սառի:

Սառած կրեմը խառնել կարագի հետ, կակաոն լցնել, այնուհետև 1ճ.գ ավելացնել ալկոհոլը: Կրեմը հարել հարիչով:

Տաք թխվածքը տաք վիճակով բաժանել երկու մասի և թողնել որ սառչի:

Թխվածքի մի մասը դնել թղթի վրա, և վրան քսել կրեմը, վրան դնել երկրորդ մասը: Այնուհետև քսել շոկոլադը և ընկույզը լցնել վրան:

Կիսվել