Ընկերուհին ընկերոջը ստրկության է վաճառել
Մյանմայում 17-ամյա աղջիկն իր 19-ամյա ընկերոջը առաջարկել է «շահավետ աշխատանք հարուստ ազգականների մոտ», որն իրականում ծուղակ է եղել։
Երիտասարդը վաճառվել է ստրկության 14,000 դոլարով, 4 ամիս պահվել անմարդկային պայմաններում, ծեծի ենթարկվելով, օրական 20 ժամ աշխատելով և կիբերխարդախությամբ զբաղվելով։
Նրան ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ ընտանիքը վճարել է 48․000 դոլար փրկագին։ Աղջիկը ձերբակալվել է Չինաստան մեկնելու փորձի ժամանակ։