Ընդդիմությունը չի ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու. Ալեն Սիմոնյան
Ընդդիմությունը չի ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Շատ, ահավոր վախեցած ենք, այնքան վախեցած ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, որ էլ ասելու չի: Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, էդ ժամանակ չի կարողացել ընտրությունները կրի:
Եթե մենք ասում էինք արտահերթ ընտրություններ, այդ փողոցային պայքարը չէր լինո՞ւմ, ընդդիմությունն այլ բան էր ասո՞ւմ: Պատերազմում պարտվելուց հետո իշխանությունն առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասեցինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում են ընտրությունների, ժամկետներ որոշենք: Իրենք իրենց փողոցային պայքարը դադարեցրե՞լ են, պետք չի ինչ-որ բաներ, որոնք իրականությանը չի համապատասխանում, գցել իշխանության օրակարգ:
Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում կարող է չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան, ընդդիմությունն է միշտ արտահերթ ընտրություն ուզում»:
Նրա խոսքով՝ կարևոր է քաղաքացիների կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բայց նման պահանջ չի տեսնում. «Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մեզնից պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնել համացանց եւ «խելացի» վարձկան էջերի մոտ, կամ վարձկան մարիոնետ քաղաքական մեկնաբանների, լրագրողների մոտ կարդալ:
Իշխանությունը առաջարկը արել է, հետո գնացել ժողովրդի հետ շփվել է, մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են՝ թավիշը վերացրեք, օրենքի հետ կապված թավիշ չի լինելու, օրենքը խստագույնս գործելու է: Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք», – ասաց Սիմոնյանը: