«Ընդդիմությունը թեկնածու ունի, և դա Վազգեն Մանուկյանը չի. իրենք իրենց թեկնածուին ցույց կտան վերջին պահին»
«Ընդդիմությունը թեկնածու ունի, և դա Վազգեն Մանուկյանը չի. իրենք իրենց թեկնածուին ցույց կտան վերջին պահին»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ Հակոբ Հակոբյանը։
– Պարոն Հակոբյան, պատերազմի ավարտից հետո ներքաղաքական զարգացումները բավականին լարվեցին, ընդդիմությունը փողոց է դուրս եկել, վարչապետի հրաժարականն է պահանջում։ Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է վարչապետի իր թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։
– Շատ բարդ է լինելու ընդդիմության համար։ Վազգեն Մանուկյանի անունը, որ իրենք հրապարակել են, դա ձևական է, քանի որ շատ էին ստիպում, որ վարչապետի անուն հրապարակվեր։ Իրենք էլ այդ անունը տվեցին ու այս ընթացքում իրենց գործը կանեն, կվերջացնեն, իսկ հետո Վազգեն Մանուկյանը կհրաժարվի։ Իրենք էլ իրենց թեկնածուին կդնեն։
– Որը կլինի նախկին իշխանության ներկայացուցիչների՞ց։
– Ինձ չի թվում՝ նախորդ իշխանության ներկայացուցիչներից, քանի որ նախորդները իրենք իրենց սպառել են։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այս պատերազմը 90 տոկոսով իրենց մեղքն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից այս կողմ Սերժ Սարգսյանը ամբողջ պաշտպանությունը վերցրել էր իր վրա, ամեն ինչի պատասխանատուն ինքն է եղել։
Ու եթե այդ ընթացքում ուզենար՝ կազինոներում կրված փողերը դներ, ամբողջ Հայաստանը թունել կսարքեին, Ղարաբաղն էլ հետը, ու իսկի ատոմային ռումբը չէր կարող մեզ վնաս տալ։ Ոչ թե սենց՝ հազարավոր զոհեր տային՝ առանց մի պատրոն կրակելու։ Իրենք շատ լավ գիտեին, թե էս պատերազմում թուրքերը մեր դեմ ինչ զենք են օգտագործելու։ Իրենք տարիներ շարունակ ոչ մի բան չարեցին, բերեցին հասցրին էս կետին, 2018-ին խաբս տվեցին, թողեցին Նիկոլը փողոցային դեղնակտուցներով հեղափոխություն անի։
Նիկոլն էլ ոգևորված եկավ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիմը պատերազմից գաղափար չունեին։ Տավուշյան դեպքերից հետո իրենք մտածում էին թե հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Թուրքիային հաղթել են։ Տավուշում էնքան մարդու հերոսի կոչում ու Մարտական խաչ բաժանեցին, որ իսկի էդքան պատրոն չէր կրակվել։ Իրենք պատերազմ ասելով՝ դա էին պատկերացնում։
Իսկ Սերժը լավ հասկանում էր, թե ինչ է կատարվում։ Դրա համար էլ սա կազմակերպեցին, ամբողջ մեղքը բարդեցին Նիկոլի վրա ու քաշվեցին ղրաղ։ Նիկոլն էլ էդ խելքի տեր, ոգևորվեց էդ ամենով ու բերեց մեզ հասցրեց էս օրը։ Ընդդիմությունը թեկնածու ունի, դա Վազգեն Մանուկյանը չի։ Իրենք իրենց թեկնածուին ցույց կտան վերջին պահին։ Իրենք լավ կաշխատեն, ինչքան հնարավոր է դավաճանի պիտակն ավելի ամուր կկպցնեն Նիկոլի վրա, որ ժողովրդին Նիկոլից հեռվացնեն ու նոր իրենց թեկնածուի անունը կտան։
– Դուք ասում եք, որ նախկինները սպառել են իրենց, բայց, ինչպես տեսնում ենք վերջին զարգացումներից, այս ամենը ծրագրված է եղել հենց նախկինների կողմից՝ բնականաբար, կրկին իշխանության գալու նպատակով։
– Այստեղ նրբությունն այն է, որ սաղ բիզնեսները նրանց ձեռքն է, իսկ Նիկոլը եկավ ու ոչ մի բան չարեց։ Իմ մտածելով՝ Սերժն ու Նիկոլը իրար իրավահաջորդ են։ Սերժը իշխանությունը փոխանցեց Նիկոլին, ու դրա համար էլ Նիկոլը ոչ մեկին չկպավ։ Իրենք էսօր անձնական խնդիր ունեն Քոչարյան Ռոբերտի ու Գագիկ Ծառուկյանի հետ։ Սերժ Սարգսյանի ամբողջ կրուգին չկպավ, թալանչիները 2.5 տարի է՝ իրենց շատ լավ են զգում։
Դրա համար էլ հիմա կպել է Քոչարյանին ու Ծառուկյանին։ Քոչարյանի հետ ինչ գործ ունես, եթե դու Սերժին ես մերժել։ Ու դրա համար էլ էս վիճակի պատճառով իրենք իրենց թեկնածուին կդնեն ու կկրեն։ Համոզված եմ՝ իրենց մոտ դա կստացվի։ Նրանք ռեսուրսներ ունեն, ֆինանսական խնդիր չունեն։ Իրենք Ռուսաստանի աջակցությունն էլ ունեն։ Որ թեկնածուին էլ առաջարկեն, Ռուսաստանը կպահի դրան։
Էդ ֆոնին էլ Նիկոլը բռակը բռակի վրա է տալիս։ Իր թիմն էլ հետը։ Ամբողջ Հայաստանը գիտի, որ իր թիմը բանակում չի ծառայել։ Մեկին մի տեղից հանում է, դրա քեռու տղային է բերում նշանակում, որը էլ ավելի մեծ լարվածություն է առաջացնում ժողովրդի մեջ։ Դրա համար էլ մի քանի տարի հետո էլ էս երկրի վիճակը պարզ չի լինի։ Վիճակը մի քանի անգամ կվատանա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում