Ազատ խոսքՄամուլ

«Ընդդիմությունը գնում է վաբանկ»

«Ընդդիմությունը գնում է վաբանկ»

Արձանագրենք, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որով պայմանավորված՝ ահագնացել են ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները, հայաստանյան ընդդիմությունը տալիս է ներքաղաքական ապակայունացման մեկնարկի ազդանշանը՝ այդկերպ փաստացի փորձ անելով խոչընդոտել ՀՀ իշխանություններին սևեռվել արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների լուծման վրա:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ: 

hanrahavaq

«Արձանագրենք, որ այս ամենն արվում է այն ժամանակ, երբ երկիրը նոր-նոր փորձում է տնտեսապես ոտքի կանգնել պատերազմից ու կորոնավիրուսից հետո: Այն ժամանակ, երբ Հայաստանն իր անվտանգային ապահովության տեսանկյունից դարձել է ռուս ու ուկրաինացի քաղաքացիների ու բիզնեսի համար նախընտրելի երկիր»,- նկատել է Հարությունյանը:

Հետգրությամբ նա հավելել է, որ չպետք է անլուրջ վերաբերվել այս նախաձեռնությանը, քանի որ, ըստ էության, բազմաթիվ չհաջողված փորձերից հետո ընդդիմությունը գնում է վաբանկ, որի ժամանակ փորձ կանի խաղալ մարդկային նուրբ լարերի վրա՝ շահարկելով Արցախի գերզգայուն հարցը ու չխնայելով որևէ միջոց այդ ճանապարհին:

Կիսվել