ՄամուլՏեսանյութ

Ընդդիմության լիդերներին կփորձեն ձերբակալեն․ հարուցված քրեկան գործ կա

Ընդդիմության լիդերներին կփորձեն ձերբակալեն․ հարուցված քրեկան գործ կա

Ես գիտեմ, որ երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի հարուցման որոշումը ես տեսել եմ, որովհետև այսօր որոշակի գործողություններ են արել տարբեր տեղերում, տարել են տարբեր տեսախցիկների ձայնագրություններ։ Ինձ հասանելի է եղել այդ քրեական գործ հարուցելու որոշումը։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Եթե կարդում ես այդ որոշումը, տեսնում ես, որ որևէ անուն չկա, բայց տեսնում ես, որ ամեն ինչ իշխանությունները անելու են, որ այս շարժման առաջնորդներին փորձեն մեկուսացնել ու ձերբակալեն։

ishkhan saxatelyan vanecyan

Անձամբ ես, այո, հենց այդ տպավորությունը ունեմ, բայց դա մեզ ոչ վախեցնելու է, ոչ էլ, որովհետև իրականում մենք դուրս ենք եկել մեր հայրենիքի համար պայքարի ու պատրաստ ենք նաև ամեն ինչի հանուն այդ պայքարի։ Ես կարող եմ նաև իմ ընկերների անունից ասել, որ մենք պատրաստ ենք նաև զոհվել հանուն մեր հայրենիքի»,- հավելեց Վանեցյանը։

Կիսվել