Ընդդիմադիր եռյա՞կ է ձեւավորվում. «լեզու են գտել»․ «Իրավունք»
Ընդդիմադիր եռյա՞կ է ձեւավորվում. «լեզու են գտել»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն արդեն իսկ «լեզու է գտել» ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
Նրանք համագործակցության եզրեր են գտել` չբացառելով նաեւ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը: Սակայն քաղաքական ուժերը դեռ չեն շտապում միասնական հայտարարություններով հանդես գալ:
Ամեն ինչ պարզ կլինի արտակարգ դրության ավարտից հետո, որն օրվա իշխանությունն ամեն գնով փորձում է երկարաձգել` դրանով երկարաձգելով նաեւ իր իշխանությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում