Սպորտ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց 1/8 եզրափակիչը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր:

Թևանյանը մրցակցին հաղթեց 11:0 հաշվով:

Քառորդ եզրափակչում Թևանյանը կմրցի Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի հաղթողի հետ։

Կիսվել