Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան․ 44-օրյա պատերազմում նահատակված Էրիկ Հաջիկյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան տարեդարձն է։ Էրիկն այսօր կդառնար 24 տարեկան։
«03 01 2001
Մեր նոր տարվա նվեր… մեր շատ սպասված, ծնվելուց մի քանի օր առաջ երազ եկած ՏՂԵՍ…, ձյան պես կատարյալ շարմաղ, կապտականաչ աչքերով ՏՂԵՍ…երազիզ մեջ քեզ կանչեցի ԷՐԻԿ,այդպես էլ անունդ որոշվեց…ծննդյանդ օրն ա Էրիկ…ի՞նչ անեմ ես…ո՞նց գրկեմ քեզ ,համբուրեմ կարոտած ու ասեմ, ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ…ասեմ թե, գիտես չէ՞ մամադ քեզ ինչքա՞ն ա սիրում ու հպարտանում…
խառնվել ա ամեն ինչ, արևս, ամեն ինչ կորցրել ա իր երանգներն ու հետաքրքրությունը…
Կներես ՏՂԵՍ… կներես ԷՐԻԿՍ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրիկ Հաջիկյանի մայրը՝ Լիլիթ Հաջիկյանը։
Bavnews.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել է ռազմաճակատ, որտեղ էր նաև եղբայրը։ Որպես տանկիստ մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, անմահացել Իշխանաձորում։
Էրիկ Հաջիկյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։