Էրիկի մորաքրոջը սխալ տեղեկատվություն են հայտնել. հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա
Էրիկի մորաքրոջը սխալ տեղեկատվություն են հայտնել. հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անի Քոչարը։
«Ժողովուրդ ջան, ցավում եմ շատ, բայց, փաստորեն Էրիկի մորաքրոջը՝ Կարինային, սխալ տեղեկատվություն են հայտնել: Հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա: Կարինան նոր հայտնեց, որ Էրիկենց խմբից մեկ այլ տղա է վերադարձածների հետ:
Ուրախ ենք բոլորի համար և սպասում ենք մյուսներին:
Աստծով բոլորը հայրենիք վերադառնան»։
Նշենք, որ ի սկզբանե հայտարարվել էր, որ Բաքվից վերադարձվելու է 20-ից ավելի գերի, այնինչ ծանր բանակցություններից հետո Բաքուն հանձնել էր միայն 5-ին:
Բաքվից վերադարձած 5 գերիներն են՝
Ալոյան Արթուր Սամվելի,
Գալստյան Արայիկ Հրաչյայի,
Իսրայելյան Հովհաննես Գևորգի,
Մովսիսյան Վահրամ Արայիկի,
Մանուկյան Կարեն Արայիկի