Մամուլ

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը:

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվեց 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական:

Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը:

Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց տվեցին հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր, իսկ պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում, ամեն րոպեն երեխայի համար կարող էր ճակատագրական լինել:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվեց անհետաձգելի կարգով կատարել կեսարյան հատում:

Այն իրականացրեց Էդիտա Ղարիբյանը Эдита Гарибян (Edita Gharibyan):

Ծնվեց 2950 գրամ քաշով տղա երեխա: Երեխայի վիճակը ծնվելիս գնահատվեց ծայրահեղ ծանր եւ նա տեղափոխվեց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի Павел Мазманян (Pavel Mazmanyan) գլխավորությամբ կատարվեցին մի շարք հետազոտություններ եւ ախտորոշվեց նորածնի հեմոլիտիկ հիվանդության ամենածանր այտուցային ձևը, որի ժամանակ տարբեր օրգաններում հավելյալ հեղուկի կուտակում է լինում:

Այս դեպքում հեղուկը կուտակված էր թոքերում, որովայնի խոռոչում, ինչպես նաև ամբողջ մարմնի վրա կային տարածուն այտուցներ, երեխան ուներ խիստ արտահայտված սակավարյունություն:

Ծանր շնչառական անբավարարության պատճառով նորածնին միացվեց թոքերի արհեստական շնչառության սարք: Կյանքի 3-րդ ժամում կատարվեց արյան փոխներարկում՝ 5 ժամ տեւողությամբ:

Փոխվեց երեխայի արյան երկու ծավալ:

Հիվանդության ծանրագույն ընթացքը պահանջում էր այս միջամտույթյունը կատարել ևս երեք անգամ, ինչն էլ իրականացվեց:

Հեմոլիտիկ հիվանդության այս ձեւի ախտորոշման դեպքում դրական ելքերի հավանականությունը խիստ ցածր է. աշխարհում գրանցվում է 90 տոկոս մահացություն:

Սակայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ինչպես արագ կողմնորոշվել եւ կատարել կեսարյան հատումը, այնպես էլ լուրջ աշխատանք կատարել երեխայի կյանքը փրկելու ուղղությամբ:

Այժմ փոքրիկը ապաքինմամբ դուրս է գրվել, առողջական խնդիրներ չունի:

Կիսվել