Էրդողանն ու Ալիևը բանակցություններ են վարել
Էրդողանն ու Ալիևը բանակցություններ են վարել
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Դրա տվյալներով՝ կողմերը «քննարկել են համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների ֆոնին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որին ի պատասխան՝ Թուրքիան հայտարարել է, որ չի ընդունում այն: