Մամուլ

Էրդողանը չի նշել Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին

Էրդողանը չի նշել Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալությանը մասնակցող բարձրաստիճան հյուրերին

Այսօր՝ հունիսի 3-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկել է պետությունների և կառավարությունների ղեկավարներին, չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել եւ ողջունել մի շարք երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին:

Այդ ընթացքում Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, և կադրում հայտնվել է Փաշինյանը։

Կինն ու օգնականները Էրդողանին հուշել են, որ նա, հավանաբար, մոռացել է շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին, ինչը հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաև նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանին, սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, թուրքական կողմի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Անկարա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը: Անկարայում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Կիսվել