Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, ովքեր ցավակցություն են հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ:
Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում հրպարակելով այն երկրների դրոշները, որոնք ցավակցություն են հայտնել:
Դրանց թվում է նաև Հայաստանի դրոշը, քանի որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին թվիթերում ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: