Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «կարևորության» մասին
Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «կարևորության» մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «կարեւորության» մասին:
«Մեր տարածաշրջանում ժամանակակից Մետաքսի ճանապարհը վերականգնելու եւ տարնսպորտային ենթակառուցվածքը զարգացնելու մեր ջանքերը չեն թուլանում:
Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ Կասպից ծովով Արեւելք-Արեւմուտք Միջանկյալ միջանցքի նախաձեռնությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն այդ ուղղությամբ մեր ջանքերի առավել կոնկրետ դրսեւորումն են:
Ակնհայտ է նաեւ Զանգեզուրի միջանցքի կարեւորությունը, որը կհաստատի ուղիղ ճանապարհային հաղորդակցություն Թուրքիայի ու տարածաշրջանի միջեւ»,-ասել է Էրդողանը Աշխաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ, հաղորդում է Անադոլու-ն:
Նա այդկերպ կոչ է արել կազմակերպությանը «լիարժեք համերաշխություն ցուցաբերել Ադրբեջանին»: Անվանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հնարավորություն»՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին այդ գործընթացում»: