ՄամուլՏեսանյութ

Էս մեզ վրա եք ջղայնանո՞ւմ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Էս մեզ վրա եք ջղայնանո՞ւմ։ Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ, ասաց.

«Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, այլապես կհայտնվեն մեր տեղում»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հասցեին սպառնալիք է հնչել: Նա խնդրեց տրամադրել դատական նիստի ձայնագրությունը, որպեսզի ամբողջովին լսի տուժողի ներկայացուցչի խոսքը և կարողանա արձագանքել դրան:

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ դիմում են դատարանին՝ դատական նիստի ձայնագրությունը հրապարակելու համար: Դատավորը հայտնեց, որ այս պահին դա հնարավոր չէ, ավելի ուշ կտրամադրվի: Իրավիճակը լարվեց նաև նիստերի դահլիճում, ինչից հետո կարգադրիչները քաղաքացիներից մեկին դուրս հրավիրեցին դահլիճից:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել