«Էս մարդուն ի՞նչ օրն են գցել». Կարինե Փանոսյան (Տեսանյութ)
«Էս մարդուն ի՞նչ օրն են գցել». Կարինե Փանոսյան
Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս մարդուն շատերս սիրում ենք, իր երգերը լսում ենք, ուրախանում ենք։
Հիմա էս մարդուն ի՞նչ օրն են գցել։
Անդրանիկ Սարկավագը տունը կորցնելու վտանգից առողջությունն ու նյարդերն է քայքայում, բանի տեղ դնող չկա։
Չգիտեմ էլ` ինչո՞վ կարող ենք օգնել։
Ըստ տեղեկությունների, հարևանությամբ իրականացվող շինարարությունը նրա տան սահմանն է հատել, իր տունը լրջորեն վնասվել է։ Մարդը չորս տարի է` պայքարում է, որ իր տունը չքանդվի»։