Էս կինոն թուրքերն ու ռուսները մեզ մի անգամ արդեն ցույց են տվել․ էլի նույն սխալն ենք անում․ Հրանտ Վարդանյան
Էս կինոն թուրքերն ու ռուսները մեզ մի անգամ արդեն ցույց են տվել․ էլի նույն սխալն ենք անում․ Հրանտ Վարդանյան
1in.am-ը գրում է․ «100 տարի առաջ այս օրերին կնքված ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, մինչև այսօր էլ շարունակվում է այդ պայմանագրի ապօրինի կարգավիճակը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ հավելելով, որ լրջորեն հարցադրումներ պետք է արվեն այս առնչությամբ, քննության ու դատավարության հարց պետք է առաջ քաշել:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում տխուր տրագիֆարս է, տպավորություն է, որ նույն բեմի վրա մի քանի ներկայացում է տեղի ունենում, և թատերաբեմը Հայաստանն է: Խառնաշփոթ է»,- նշեց ռեժիսորը՝ նկատելով, որ մեր ժողովուրդն ընդհանուր ցավի մեջ միասնական է դառնում, բայց արարման ու կառուցելու մեջ միասնական չի կարողանում լինել:
Այսօր մեզ ուզում են փրկել և կոչ են անում համախմբվել իրենց շուրջ. ումի՞ց և ինչի՞ց են ուզում փրկել մեզ, և ովքե՞ր են «փրկիչները»: Անդրադառնալով այս հարցերին՝ Վարդանյանը նշեց. «Այսօր ես միսիոններների չեմ տեսնում, բոլորն իրենց քաղաքական նպատակներն ունեն: Ինձ համար ընկալելի է միայն այն, ինչը վերաբերում է ազգային շահին, մեր խնդիրներին, գլոբալ հարցերի լուծմանը:
Այսօր կարևորագույն բաներից չեն խոսում: Չեն խոսում այն մասին, որ չի կարելի նույն սխալները 100 տարին մեկ անել: Էս կինոն թուրքերն ու ռուսները մեզ ցույց են տվել, մենք տեսել ենք, չի կարելի ուրիշի հարկադրությամբ նույն «պավիլիոնում» նույն կինոն նայել, ես համաձայն չեմ…
Ամեն ինչ ասվում ու արվում է, ամեն մեկն ուզում է թագավոր լինել, բայց «մուծիկուլիություն» անելով թագավոր չեն դառնում: Թագավոր են ուզում լինել, բայց գող են, թագավորը գողություն չի անում, թագավոր լինելը հզոր պատասխանատվություն է»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք քաղաքականությունից դուրս են, բայց իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ թագավոր կարող են լինել:
Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում