ՄամուլՏեսանյութ

Էս ժողովուրդը խոտ չի ուտում, սաղս էլ գիտենք՝ ինչի են «Փեթակի» ճամփեն փակել. բողոքի ակցիա (Տեսանյութ)

Էս ժողովուրդը խոտ չի ուտում, սաղս էլ գիտենք՝ ինչի են «Փեթակի» ճամփեն փակել. բողոքի ակցիա (Տեսանյութ)

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պահանջում են  երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ  փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:

«Ինչի համար է այս ճանապարհը փակ, տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է:

Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է: »,-ասաց աշխատակիցներից մեկը:

Առեւտրի կենտրոններին հայտնել են, որ ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը, հունվարից էլ դեռ պարզ չէ` երբ կբացվի ճանապարհը:

boxoq petak

«Հիմա մենք չենք հասկանում, թե ով է զբաղվում այս հարցով, քաղաքապետարանն է,  մարդու իրավունքների պաշտպանն է, մի հատ հասկանանք էլի` ով է զբաղվում այս հարցով:

Էս ժողովուրդը խոտ չի ուտում, բոլորս էլ գիտենք, թե էս ամենը ինչը ինչի համար է, չենք ուզում խաղաքարտեր բացել, մենք սպասում ենք արձագանքի, արձագանք չեղավ վաղն էլ «Փեթակ»-ը փակ կլինի, մյուս օրն էլ փակ կլինի»,- ասաց աշխատակիցը:

Աշխատակիցները նշեցին, որ ոստիկանները քաղաքացիներին ուղղորդում են դեպի Սեւանի փողոց:

Տեսանյութը ստորև

Կիսվել