Էս գլխարկով Անգլիայի էլիտայի կանայք գնում են ձիարշավարան․ Շպռոտը՝ Աննա Հակոբյանի գլխարկի մասին
Երգչուհի Շպռոտն անդրադարձել է Աննա Հոկոբյանի կերպարին, թե նա ինչպես է գնացել եկեղեցի Սուրբ Ծննդյան պատարագի․
«Էս գլխարկով Անգլիայի էլիտայի կանայք գնում են ձիարշավարան, սևամորթ բողոքական տոտաները ԱՄՆ-ում շլյապա են հագնում թաղմանը։
Մենք՝ Հայ կանայք 1700 տարի գլխաշորով ենք գնում Պատարագի։
Քրիստոնյա կնոջ, հայ կնոջ կամ ընդհանրապես կնոջ կերպարի մասին խոսելիս աչքի առաջ առաջին հերթին հայտնվում է Տիրամոր կերպարը։
Նրա կյանքը դարեր շարունակ ողջ մարդկության համար եղել է ներշնչանքի աղբյուր:
Սուրբ կույսի կյանքը լավագույն օրինակն է բոլոր կանանց համար` լինելու հեզ, համբերատար, ուժեղ, խոնարհ և առաքինի»:



